E-mail или логин:

Пароль:







Hovik Abrahamyan

Age:54 year

Zodiac signAquarius

Location:Armenia,

Quantity 0

Paid

0

Birthday:24 of January 1958 year

My neighborhood:

Mkhchyan (Арарат)
Родился
to community

Обо мне:Ծնվել եմ 1958 թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: ՈՒսումնառել եմ Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումում, Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:: Ծառայել եմ խորհրդային բանակում: 1995-1999 թթ. եղել եմ ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:1995-2000 թթ. աշխատել եմ`որպես Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ,Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ:2000-2008 թթ. զբաղեցրել եմ ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, տարածքային կառավարման նախարարի, ՀՀ փոխվարչապետի պաշտոնները:2008 թ. ապրիլից նշանակվել եմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, օգոստոսին` ընտրվել ԱԺ պատգամավոր: 2008թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2011թ. նոյեմբերի 21-ը զբաղեցրել եմ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: 2011թ. նոյեմբերի 21-ից ՀՀ ԱԺ պատգամավոր եմ: ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ եմ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն եմ, Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ: 1998 թ. Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ:Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա և հինգ թոռնիկ:

Семейное положение:Женат

Интересы:սպորտ, երաժշտություն

Любимая музыка:ավանգարդ-ֆոլկ, մասն.` Արթո Թունչբոյաջյան և Armenian Navy Band, ժողովրդական

Любимые фильмы:Մենք ենք մեր սարերը

Любимые ТВ-шоу:Հայ ասպետ, Օտար ամայի ճամփեքի վրա

Любимые книги:Օմար Խայամ, Ֆ. Դոստոևսկի, Հ. Թումանյան

Любимые игры:գոլֆ, ֆուտբոլ

Образование:Высшее

Высшее учебное заведение:Երևանի ժողովրդական տնտեսագիտական ինստիտուտ

ШколаՄխչյանի միջն. դպրոց

Профессия:տնտեսագետ

Сфера деятельности:Госслужба

Знание языков:Русский, Армянский

Уровень владения армянским языком:Знаю в совершенстве

Gifts

Շնորհավորում ենք բոլորին Հայոց բանակի 20-ամյակի առթիվ:
Don't Worry, Be Happy )

Gifts (220)

Author

Shnorhavor Amanor

Սիրելի հայրենակիցներ, 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում, որ 2012 թվականը լինի երազանքների իրականացման տարի, թող Ձեզ այցելի միայն ու միայն երջանկությունը, թող Ձեր օջախներում անմար լինեն կյանքի խորհուրդն ու իմաստը հավերժացնող Հավատն ու Սերը, Ձեր հոգիներում մշտապես թող վառ մնա Հույսը: 
Այդ ամենին մենք կարող ենք հասնել համերաշխության և հանդուրժողականության շնորհիվ:
Աշխարհահռչակ գրողի խոսքով` փնտրեք Բարին ամենուրեք և դուրս բերեք այն, որտեղ էլ թաքնված լինի: 2012-ին թող Ձեր ուղեկիցը լինեն Բարին ու Գեղեցիկը:


Author

Երիտասարդության համաշխարհային օր

Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Դուք եք մեր երկրի հասարակական կյանքի ակտիվ մասը եւ մտավոր ներուժը: Ժամանակակից Հայաստան կառուցելու, ուժեղ երկիր ունենալու գործում ձեզ անփոխարինելի նորարարի դեր է վերապահված:
Երիտասարդության առավելությունն այն է, որ նրա մեջ ավելի մեծ է ակտիվ լինելու, հաջողության հասնելու ձգտումը, ինչը առաջընթացի վկայությունն է: Դուք նոր գաղափարների կրողն եք, իսկ երկիրն առանց գաղափարների չի կարող զարգանալ:
Կրկին շնորհավորելով Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով` մաղթում եմ հաջողություններ, իղձերի իրականացում, բարեկեցություն, լավատեսություն ու հանդուրժողականություն: Վստահեցնում եմ, որ ես միշտ Ձեր գաղափարների ջատագովը կլինեմ ու իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ ձեր բոլոր նախաձեռնություններին: Ձեր հետ և ձեր օգնությամբ ես ավելի վստահ եմ նայում մեր երկրի ապագային:


Author

ՈՒսուցչի օր

   Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։

   Մանկավարժն է ճանապարհ բացում եւ սովորեցնում քայլել այդ ճանապարհով: Առաջին հերթին ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի անձի, քաղաքացու հոգեկերտվածքն ու մտածողությունը։

   Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն եւ անտրտունջ, որովհետեւ գիտակցում եք, որ ընտրել եք   մի ճանապարհ, որից երբեւէ չեք հրաժարվելու` անկախ ցանկացած դժվարությունից, որովհետեւ ուսուցիչը կոչում է, ոչ թե մասնագիտություն: Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել ուսուցչին եւ խոնարհվել նրա  վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր երկրի առաջընթացի գործում:

   Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեր վեհանձն եւ բոլորին շատ անհրաժեշտ աշխատանքի համար: Շնորհակալ ենք, քանի որ անգնահատելի եւ մեծ է ձեր դերը մատաղ սերնդի  կրթելու եւ  դաստիարակելու  ազգանվեր գործում։ Շնորհակալ ենք ձեր նվիրվածության եւ անխոնջ աշխատանքի համար։ Ուսուցչի նկատմամբ սերն ու  հարգանքը յուրաքանչյուրը պահպանում է ողջ կյանքի ընթացքում:

   Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություն ձեր  ազգապահպան գործում: